< 1 2 3 > >>
Պերճ Պռոշյան (երկերի ժողովածու) - հատոր 1

Պերճ Պռոշյան (երկերի ժողովածու) - հատոր 1

Éditeur Պերճ Պռոշյան

Maison d'édition Հայաստան

Année d'édition 1974

Langue – Արևելահայերեն

Գրքի մեջ են զետեղվել «Սոս և Վարդիթեր» և «Հացի խնդիր» վեպերը: Մեր ազգն իր բարոյական զարգացման պատմության սկզբիցն արդեն ունեցել է իր օրենքներն ու կանոնադրությունները, իր թե՛ արտաքին և թե՛ առտնին ծեսերն ու նրան օրինավոր գործադրությունը և ամեն ժամանակ իր հայրենի ավանդությունքն հարգել է: Սակայն չենք կարող ուրանալ, որ այս միևնույն ացգը ըստ այլևայլ հանգամանազ մեծ հեղափոխությունների տակ է ընկել, նորա ներքին և արտաքին օրենքներն ու ծեսերը ...

Մուսա Տաղի Քառասուն Օրերը

Մուսա Տաղի Քառասուն Օրերը

Éditeur Ֆրանց Վերֆէլ

Maison d'édition

Année d'édition 1984

Langue – Արևմտահայերեն

Ֆրանց Վերֆէլի վէպը՝ «Մուսա Տաղի Քառասուն Օրերը», յառաջաբանի կարիքը չունի: Գրական գործերը առհասարակ բացատրական նախաբաններէ ոչինչ ունին քաղելիք: Իրենք իրենց մէջ ունին իրենց խօսքը ի խորութեան, ի լայնութեան եւ ի բարձրութեան: Սա յառաջաբանը իր արդարացումը կը գտնէ որպէս խօսք ուղղուած ընթերցողներուն ներկայ հրատարակութեան դրդապատճառը յստակօրէն պարզաբանելու մտքով:

Նորեկ

Նորեկ

Éditeur Գաբրիել Մնացականյան

Maison d'édition Հայպետհրատ

Année d'édition 1961

Langue – Արևելահայերեն

Հայ գրականությունը XIX դարում և XX դարի առաջին քառորդում նշանակալից չափով կրել է գյուղացիական բնույթ, մեր գրողների զգալի մասի ստեղծագործական ներշնչումների հիմնական աղբյուրը հանդիսացել է գյուղը: Եվ այդ ինքնին հասկանալի է, քանի որ Հայաստանը գերազանցապես գյուղացիական երկիր է եղել: Անցյալ դարի 80-90 –ական թվականներին, երբ կապիտալիզմի զարգացման հետևանքով հետզհետե խորանում է գյուղի քայքայման գյուղացիության աղքատացման պրոցեսը, հայ գրականության մեջ, թե՛ արևելյան, թե՝ արևմտյան հատվածներում, առաջ է գալիս գյուղացիական իրականության «կարիքներն ու չարիքները» (Հովհ.Թումանյան) ...

Գրիգոր Զոհրապ (Երկերի ժողովածու)

Գրիգոր Զոհրապ (Երկերի ժողովածու)

Éditeur Գրիգոր Զոհրապ

Maison d'édition Հայպետհրատ

Année d'édition 1962

Langue – Արևմտահայերեն

Երեք ուսանող երիտասարդներ էին ասոնք, երեքն ալ զատ զատ գաղափարներու, զգացումներու և հատկությանց ներկայացուցիչ. այսօր և ոչ մին մնաց անոնցմե, մին մահը տարավ, մյուսը պանդխտությունը տարադրեց և երրորդին ոչ ոք դիտե ուր ըլլալը։ — Հետք ու հիշատակ չի թողացին, ո՞ւսկից եկան և ո՞ւր գացին ասոնք. ոչ ոք կրցավ երբեք իմանալ, բայց անոնց տարօրինակ կյանքեն քանի մը հատվածներ դեռ բերնե բերան կը դրուցվին։ Պարզ ու սրտահույզ է այս անհետացած երիտասարդաց վրայի ավանդությունը։

Հացավան

Հացավան

Éditeur Նաիրի Զարյան

Maison d'édition Հայպետուսմանկհրատ

Année d'édition 1960

Langue – Արևելահայերեն

Այս գիրքը նախատեսված է միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի աշակերտների համար: Տեքստը վերցված է Հայպետհրատի 1955թ. հրատարակությունից: Գիրքը հրատարակության պատրաստեց Ա. Ցամաքյանը:

< 1 2 3 > >>