Հայկական գրադարան Բելգիա | Հայերեն գրքեր Բելգիայում

​gradaran.be կայքը Բելգիայի հայկական գրադարան է: Այստեղ կարող եք գտնել հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, թուրքերեն և գերմաներեն գրքեր, որոնք տասնյակ տարիներ տարբեր գրքապահարաններ տեսնելով վերջնականապես իրենց տեղն են գտել մեր գրադարանում:

Եթե ցանկանում եք թերթել տարիների կյանք ունեցող այդ գրքերը և օտարության մեջ ծարավ եք հայկական տառերին և խոսքին, ապա գրադարանի դռները բաց են Ձեր առջև: Տվյալ կայքը հնարավորություն է տալիս փնտրել Ձեր նախընտրած գիրքը և ստուգել դրա առկայությունը գրադարանում: Բոլոր գրքերը դեռ տեղադրված չեն կայքում, եթե Ձեզ հետաքրքրում է որևէ հստակ գիրք, ապա կապվեք մեզ հետ:

Ունե՞ք հայերեն գրքեր

Եթե Ձեր անձնական գրադարանում ունեք հայագիտությանը վերաբերող հայերեն կամ օտարալեզու գրքեր և ցանկանում եք դրանք հանրամատչելի դարձնել, ապա նվիրեք դրանք Մեզ: Գրադարանի շնորհիվ դրանք հասանելի կդառնան բոլորի համար:

Փնտրում ենք կամավորներ

Հայկական գրադարանը կարիք ունի եռանդուն կամավորների, որոնք կկարողանան իրենց ներկայությունն ապահովել գրադարանում և կատարել գրքերի գրանցումը գրադարանի կայքում:

Այս նախագիծը միակն է Բելգիայում: Եթե ցանկանում եք, որևէ կերպ աջակցել մեզ թե՛ ֆինանսապես թե՛ կամավոր դառնալով, ապա մենք շատ ուրախ կլինենք: Միասի՛ն առաջ տանենք այս հիանալի նախագիծը ներկա և ապագա սերնդի համար:

Գլխավոր գործընկեր՝ ՀայԴուն