Ալպիական մանուշակ գրքի կազմը Հատված «Ալպիական մանուշակ գրքից» Հատված «Ալպիական մանուշակ գրքից»

Ալպիական մանուշակ

Հեղինակ Ակսել Բակունց

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1962

Լեզու Արևելահայերեն

Առկայություն Առկա

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։ Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։ Ալպիական Մանուշակը ամբողջությամբ կարող եք կարդալ նաև հետևելով այս հղղմանը՝ https://hy.wikisource.org/wiki/Ալպիական_մանուշակ

Ամրագրել գիրքը