Արտասահմանյան գրականության պատմություն գրքի կազմը Հատված «Արտասահմանյան գրականության պատմություն գրքից»

Արտասահմանյան գրականության պատմություն

Հեղինակ Հովհաննես Մամիկոնյան

Հրատարակչություն Հայպետուսմանկհրատ

Հրատարակչության թիվ 1961

Լեզու Արևելահայերեն

Առկայություն Առկա

Դանթեով ավարտվում է ֆեոդալական միջնադարը և միաժամանակ սկսվում նոր դարաշրջան Արևմտյան Եվրոպայի կուլտուրայի ու գրականության մեջ, որն ընդունված է անվանել Վերածնության դարաշրժան, կամ ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ Ռենեսանս: Վերածնությունն ամենից աժաջ սկսվեց Իտալիայում, մոտավորապես XIV դարի երկրորդ քառորդից, իսկ XV դարի երկրորդ կեսից իրենց վերածնունդն ապրեցին Գերմանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան: Եվրոպական ժողովուրդների կյանքում տեղի ունեցած այդ հեղաշրջումը, որ Էնգելսն անվանել է մեծագույնը «բոլոր այն առաջադիմական հեղաշրջումներից, որ մինչ այդ ապրել էր մարդկությունը», օրգանապես կապված էր ֆեոդալական հասարակության քայքայման և նոր, բուրժուական կարգերի ձևավորման հետ: Վերածնունդը պատմականորեն զուգատիպեց կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանին, որի բուն էության դասական բնութագիրը տրված է Մարքսի «Կապիտալ»-ի առաջին հատորի 24-րդ գլխում: Կապիտալի նախասկզբնական կուտակման Մարքսի տեսության գլխավոր միտքը Ֆ. Էնգելսը ձևակերպել է այսպես. «նախակապիտալիստական ժամանակաշրժանում, գոնե Անգլիայում գոյություն ուներ մանր արտադրություն ...» Գրքի էլ. տարբերակը այս հղղումով՝ https://library.anau.am/index.php?option=com_content&view=article&id=289%3A2016-12-30-08-11-13&catid=19%3A2016-12-30-07-53-45&lang=hy

Ամրագրել գիրքը