Արտավազդ գրքի կազմը Հատված «Արտավազդ գրքից» Հատված «Արտավազդ գրքից»

Արտավազդ

Հեղինակ Հայկ Խաչատրյան

Հրատարակչություն Հայաստան

Հրատարակչության թիվ 1975

Լեզու Արևելահայերեն

Ժանր Վեպ

Առկայություն Առկա

«Գիտեմ, որ աշխարհում դալար են մնում փառքի այն դափնիները, որոնք ձեռք են բերվում սրով ու նիզակով» Բայց ես մարդկանց եմ թողնում իմ սրտի կայծերը, որոնք կակաչներ կդառնան հայոց հողում: Ներիր, հետնորդդ իմ հայկազուն, որ հաղթության հուշակամարի փոխարեն ես կակաչներ եմ ավանդում քեզ:» Այսպիսի հավատամքով է կյանքին հրաժեշտ տվել հայ առաջին բանաստեղծ, թատերգակ ու ճարտասան Արտավազդ Երկրորդը: Հռոմեական ավարառու զորավար Անտոնիոսը խաբեությամբ ձերբակալել է նրան, տարել Ալեքսանդրիա և, որպես գերի «նվիրել» Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային: Վերջինիս հրամանով էլ բանաստեղծ-թատերգակը գլխատվել է մ.թ.ա. 30 թվականին: Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» վեպը Արտավազդ երկրորդի կյանքի գեղարվեստական արտացոլումն է պատմական փաստերի հենքով: Գիրքը, որ հեղինակի «Տիգրան Մեծ» վեպի յուրովի շարունակությունն է, բաղկացած է 24 գլուխներից, որոնք փոխարինված են օրվա (գիշեր ու ցերեկ) հին հայկական ժամանուններով:

Ամրագրել գիրքը