Հրատարակչություն – YKP
Հրատարակչության թիվ – 1984
Լեզու – Գրաբար
Ժանր – Չդարսած
Առկայություն – Առկա
14-րդ դարի հայ միջնադարեան արուեստի ամենանշանաւոր, ինքնատիպ դէմքերից է Աւագ Ծաղկողը: 13-14-րդ դդ. Արեւելեան Հայաստանում կազմակերպուած բարձր տիպի դպրոցները, կից նկարչական արուեստանոցներով անջնջելի հետք թողեցին հայոց մշակոյթի պատմութեան մէջ: Նման տիպի դպրոցներից մէկում՝ Գլաչորի համալսարանում խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նմեցու մօտ իր կրթությունը ստացավ Աւագ Ծաղկողը: Թէ ո՞րտեղ եւ ե՞րբ է ծնուել նա յայտնի չէ: Աւագը պատկանում էր ուշ միջնադարում այնքան տարածուած աստանդական արուեստագէտների այն շարքին, որոնք շրջագայելով իւրացնում էին տարբեր արուեստների լաւագոյն նուաճումները ո ւիրենց անժխտելի մեծ անհատականութեան շնորհիւ ստեղծագործաբար վերամշակում դրանք:
Ամրագրել գիրքը