Ասքանազ Մռավյան - Հոդվածներ և ճառեր (1913-1929) գրքի կազմը

Ասքանազ Մռավյան - Հոդվածներ և ճառեր (1913-1929)

Հեղինակ Ասքանազ Մռավյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1961

Լեզու Արևելահայերեն

Ժանր

Առկայություն Առկա

«Ընկեր Մռավյանը բոլշևիկյան պարտիայի հին զինվորներից էր, պրոլետարական ռևոլյուցիայի համար անխոնջ մարտնչողի տիպար և բոլշևիկյան պողպատյա կարգապահության մարմնացում», - այսպես են բնութագրել Գ.Կ. Օրջոնիկիձեն և Ա.Ի. Միկոյանը Ասքանազ Մռավյանին՝ նրա մահվան առթիվ տված ցավակցական հեռագրում: Կոմունիստական պարտիայի աննկուն մարտիկ, լենինյան գվադիայի անվեհեր ռևոլյուցիոներ Մռավյանը անցել է պայքարի երկարատև ու փառապանծ ուղի: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է աշխատավոր մասսաների ազատագրման գործին, կոմունիզմի հաղթանակին: Ա. Մռավյանը վարել է պրոֆեսիոնալ ռևոլյուցիոների կյանք և ծավալել պրակտիկ-կազմակերպչական ու ժուռնալիստական-թեորիական բեղմնավոր գործունեություն: Նա թողել է քաղաքական-գաղափարական գրական հարուստ ժառանգություն, որի ուսումնասիրությունն ունի ոչ միայն պատմագիտական, այլև քաղաքական-դաստիարակչական նշանակություն:

Ամրագրել գիրքը