Դժոխքը երկրի վրա գրքի կազմը Հատված «Դժոխքը երկրի վրա գրքից» Հատված «Դժոխքը երկրի վրա գրքից»

Դժոխքը երկրի վրա

Հեղինակ Վաղինակ Բեքարյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1959

Լեզու Արևելահայերեն

Ժանր Վեպ

Առկայություն Առկա

Վաղինակ Բեքարյանի «Դժողքը երկրի վրա» վեպի թեման առնված է արևմտահայերի կյանքից: Վեպում գործողությունը զարգանում է Նիկոմիտիայի մրջանի Նոր-Գյուղում, ուր բնակվում են հայերը: Սուլթանական Թուրքիայի ռեակցիոն կառավարությունը 1915 թվականին, համաշխարհային առաջին պատերազմի տարիներին, ինչպես բոլոր արևմտահայերին, նմանապես և Նոր-Գյուղի ազգաբնակչության ականավոր մարդկանց նախ ձերբակալում, գնդակահարում է, ապա ձեռնամուխ է լինում համաժողովրդական տեղահանության: Սակայն գյուղի ժողովուրդը, գիտակցելով իրեն վիճակված սև ճակատակագիրը, նախընտրում է մահանալ զենքը ձեռքին, և մի քանի հանդուգն հայրենասերների ղեկավարությամբ, ապստամբության դրոշ է բարձրացնում դաժան բռնակալների դեմ և չի ենթարկվում տեղահանության հրամանին: Հայերը դիմադրու, հերոսաբար կռվում են: Ինքնապաշտպանության այդ անհավասար կռվում կործանվում է Նոր-Գյուղը: Փոքրաթիվ ազատագրվողների մեջ է լինում նաև ինքնապաշտպանության շեկավար Զորենը: Նա բարձրանում է լեռ և զենքը վար չի դնում մինչև պատերազմի ավարտը: Զորենը գործում է դժվարին պայմաններում, և սակայն կարողանում է պատժել իրենց գյուղը կործանող գլխավոր պատասխանատուներին: Պատերազմից հետո Զորենը իր ընտանիքով և բոլոր թրկվողները գալիս են հայ ժողովրդի վերջնական հանգրվանը՝ Սովետական Հայաստան:

Ամրագրել գիրքը