Եզովպոս Խիկար գրքի կազմը Հատված «Եզովպոս Խիկար գրքից» Հատված «Եզովպոս Խիկար գրքից» Հատված «Եզովպոս Խիկար գրքից»

Եզովպոս Խիկար

Հեղինակ Հուսիկ Խանդամուրյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1963

Լեզու Արևելահայերեն

Ժանր Չդարսած

Առկայություն Առկա

Հունական մեծ առակագիր Եզովպոսը ծնվել է մեր թվագրությունից վեց հարյուր տարի առաջ՝ Փոքր Ասիայի Փռյուգիա նահանգում: Եզովպոսի կյանքի պսակն են կազմում նրա առակները, որոնք լի են իմաստությամբ և փիլիսոփայական-խրատական նշանակություն ունեն: Եզովպոսի առակներով հիացել և այդ առակները հանգավորման է ենթարկել հին հունական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից Սոկրատը: Լաֆոնտենի և Կռիլովի առակների մի մասը հանդիսանում է Եզովպոսի առակների գեղարվեստական մշակումը: Հայկական միջնադարյան առակագիրներ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու մի շարք ստեղծագործությունները նույնպես հիմեցնում են Եզովպոսի առակները: Այս գրքույկը կազմելիս օգտագործել ենք Մ. Պլանուտի «Եզովպոսի կյանքը»: Գրքույկում զետեղված է նաև ժողովրդական առակախոս Խիկարի առակները: Եզովպոս Մի օր հույն վաճառական Արքիդեսը գյուղ գնաց իր կալվածքի գործերին ծանոթանալու: Հեռվից տեսնելով տիրոջ գալը, պարտիզպանը նրա համար մի կողով թուզ հավաքեց: Արքիդեսը թուզով լի կողովը հանձնեց ստրուկներին և ինքը գնաց բաղնիք: Վերադարձից հետո, երբ պահանջեց կողովը, տեսավ, որ կողովի մեջ ոչինչ չէր մնացել, բացի մի քանի տերևից:

Ամրագրել գիրքը