Գրաքննադատական Ակնարկներ գրքի կազմը Հատված «Գրաքննադատական Ակնարկներ գրքից»

Գրաքննադատական Ակնարկներ

Հեղինակ Հրայր Մուրադյան

Հրատարակչություն Հայաստան

Հրատարակչության թիվ 1965

Լեզու Արևելահայերեն

Ժանր Ակնարկ

Առկայություն Առկա

Այն սերունդը, որին պատկանում էր Հրայր Մուրադյանը, գործունեության ասպարեզ իջավ 30-ական թվականների կեսերին: Շուրջ երեք տասնամյակ տևող նրա գրական ուղին իմաստավորվել է անխոնջ աշխատանքով ու ազնիվ նվիրվածությամբ մայրենի գրականությանն ու գիտությանը: Եվ երբ թերթում ենք նրա կենսագրական էջերը, մեր առջև հառնում է ջերմ հայրենասեր գրականագետ-քննադատի կերպարը, որի մեջ այնպես գեղեցիկ ներդաշնակված էին մարդկային առաքինությունները գրականագետի արժանիքների հետ: Հրայր Մուրադյանը ծնվել է 1907թ. Երևանի նահանգի Սուրմալու գավառի Էվջիլար գյուղում, ուր և անցել է նրա մանկությունը: 1918թ. Մուրադյանների ընտանիքը գաղթում է Երևան, իսկ 1923-ին տեղափոխվում Կրասնոդար: 1928-ին Հր. Մուրադյանն ավարտում է Նոր Նախիջևանի մանկավարժական տեխնիկումը և ստանձնում ուսուցչի պաշտոն Կրասնոդարի հայկական դպրոցում: Դեռևս ուսումնառության շրջանում ի հայտ են գալիս շնորհալի պատանու գրական ընդունակությունները. Ռոստովի «Մուրճ-Մանգաղ» թերթում տպագրվում են նրա բանաստեղծությունները: Երիտասարդ բանաստեղծը գործուն մասնակցություն է ունենում Հյուսիսային Կովկասի պրոլետարակն գրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի աշխատանքներինձ 1930թ. Հր. Մուրադյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանը (այն ժամանակ՝ մանկավարժական ինստիտուտ): Այստեղ նա լսում է ականավոր գրականաքետ-բանասերներ Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի, Ա. Տերտերյանի, Ց. Խանզադյանի, Ս. Հակոբյանի դասախոսությունները, համալսարանի և հանրային գրադարանի ընթերցասրահում...

Ամրագրել գիրքը