Հարսնաքար գրքի կազմը Հատված «Հարսնաքար գրքից»

Հարսնաքար

Հեղինակ Միքայել Հարությունյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1946

Լեզու Արևելահայերեն

Ժանր Չդարսած

Առկայություն Առկա

Նախերգ Ու Սևանա լիճը կղզուն հանգիստ օրոր էր ասում, Կղզին նման քնած մանկան հեքյաթական երազում - Մռայլ վանքի մթին խցից, որպես անհուն մի տրտունջ, Լսվում էր հեգ մի տխուր երգ, սրտկեղեք մի մրմունջ: - Ո՞վ հովվուհի, ի՞նչու ես դու փակվել վանքի նկուղում, Որպես շողը մութ ամպի մեջ, որպես կյանքը խավարում. Դու քո երկրի այծյամն ազատ, հավերժահարս Սևանի, Քեզ համար է սարերն ընկել գեղարքա քաջ պատանին: Ու Սևանա լիճն է ծփում ալիքներով ողբաձայն, Գրկած մամռա հարսնաքարը, որպես սիրո հուշարձան: Առաջին երգ Սիրում էր տղան գնալ որս անել, Մեն մենակ շրջել անտառներ, սարեր, Ոտքի տակ առնել ժայռերը անառ. Այծյամների հետ քերծեր բարձրանալ...

Ամրագրել գիրքը