< 1 2 3 > >>
Ժողովրդի բարեկամ Մարատը

Ժողովրդի բարեկամ Մարատը

Հեղինակ Օլշևսկի

Հրատարակչություն Պետական հրատարակչություն

Հրատարակչության թիվ 1935

Լեզու Արևելահայերեն

Արևմուտքում պատմա-կենսագրական վեպը - մոդա յե, մենք կասեյինք նույնիսկ - համաճարակ: Ում մասին ասես, ինչ ասես և ինչպես ասես, վոր չեն գրում: Մորրուա-ի, Ցվեյգի տաղանդավոր վեպերը, և հայրենասիրական խալտուրայի զանգվածները թափվում են ընթերցողի գլխին: Ինչո՞վ բացատրել և արդարացնել այս համաճարակը:

Ալիսի սիրահարը

Ալիսի սիրահարը

Հեղինակ Քսավիէ Տը Մօնթէբէն

Հրատարակչություն Ժամանակ

Հրատարակչության թիվ 1926

Լեզու Արևմտահայերեն

Անձնասպանութեամբ իր վիճակին ... հանգույցը խզելու որոշումը տալէն անմիջապէս վերջը՝ նորէն ցուցուց իր պաղարիւնութիւնը իր տիրապետութիւունը իր անձի վրայ, և վերստացաւ իր մտքի ազատութիւնը. բայց անկարելի եղաւ իրեն, հակառակ մեծ ճիգերու, վտարել տրտմութեան արտայայտութիւնը կամ գոնէ այն մելամաղձոտութիւնը, որ դրոշմուած էր իր դեմքին վրայ:

Դրամատիկական Երկեր

Դրամատիկական Երկեր

Հեղինակ Լևոն Սաղաթելյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1961

Լեզու Արևելահայերեն

Լևոն Մկրտչի Սաղաթելյանը պատկանում է սովետահայ գրողների անդրանիկ սերնդին: Գրական ասպարեզ մտնելով սովետահայ դրամատուրգիայի սկզբնավորման մրջանում և իր ստեղծագործությունների նյութ դարձնելով հայ գյուղը, նա ուրույն տեղ գրավեց մեր գրականության պատմության մեջ:

Ստեփան Շահումյան

Ստեփան Շահումյան

Հեղինակ Մակիչ Արզումանյան

Հրատարակչություն Հայաստան

Հրատարակչության թիվ 1978

Լեզու Արևելահայերեն

Աշխատասիրության մեջ փաստական հարուստ նյութի հիման վրա լուսաբանվում է Ս. Գ. Շահումյանի կյանքն ու գործունեությունը, տրվում նրա, որպես Վ. Ի Լենինի հավատարիմ զինակցի, պրոֆեսիոնալ հեղափոխականի, կուսակցական ու պետական ականավոր գործչի, ամբողջական կերպարը:

Վաղարշ Վաղարշյան

Վաղարշ Վաղարշյան

Հեղինակ Լևոն Խալաթյան

Հրատարակչություն ՀԹԸ (հայկական թատերական ընկերություն) հրատարակություն

Հրատարակչության թիվ 1960

Լեզու Արևելահայերեն

Վաղարշյանը բեմի նշանավոր այն վարպետներից է, որոնք ստեղծում են ժամանակն արտահայտող թատրոն, ստեղծում են դպրոց, իրենց կնիքն են դնում դրամատուրգիայի դասական կերպարների վրա: Նա մեծ կուլտուրայի և, որ գլխավորն է, մեծ հոգու տեր արվեստագետ է: Նա առաջին իսկ խոսքից գերում է հանդիսականին իր խոսքի ճշմարտացիությամբ, հայացքով, ժեստով: Խաղը միաձուլվում է կյանքին: Գեղարվեստական կերպարի մեջ հոգեբանորեն ներթափանցելու խորությունն ու նշանակելիությունը բարձրացնում է դերասանին նատուրալիստական պարզեցումից:

< 1 2 3 > >>