Հեղինակ – Գրիգոր Զոհրապ
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1962
Լեզու – Արևմտահայերեն
Երեք ուսանող երիտասարդներ էին ասոնք, երեքն ալ զատ զատ գաղափարներու, զգացումներու և հատկությանց ներկայացուցիչ. այսօր և ոչ մին մնաց անոնցմե, մին մահը տարավ, մյուսը պանդխտությունը տարադրեց և երրորդին ոչ ոք դիտե ուր ըլլալը։ — Հետք ու հիշատակ չի թողացին, ո՞ւսկից եկան և ո՞ւր գացին ասոնք. ոչ ոք կրցավ երբեք իմանալ, բայց անոնց տարօրինակ կյանքեն քանի մը հատվածներ դեռ բերնե բերան կը դրուցվին։ Պարզ ու սրտահույզ է այս անհետացած երիտասարդաց վրայի ավանդությունը։
Հեղինակ – Նաիրի Զարյան
Հրատարակչություն – Հայպետուսմանկհրատ
Հրատարակչության թիվ – 1960
Լեզու – Արևելահայերեն
Այս գիրքը նախատեսված է միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի աշակերտների համար: Տեքստը վերցված է Հայպետհրատի 1955թ. հրատարակությունից: Գիրքը հրատարակության պատրաստեց Ա. Ցամաքյանը:
Հեղինակ – Սերո Խանզադյան
Հրատարակչություն – Հայաստան
Հրատարակչության թիվ – 1967
Լեզու – Արևելահայերեն
Մանվել Հասրաթյանը կնջից ոչ մի տեղեկություն չէր ստացել և մատնվել էր մշտական տագնապի: Բայց ահա մի գիշեր Միսակայանը անսպասելիորեն զանգահարեց նրան և հայտնեց, որ Թագուհին եկել է ու առավոտյան Ասլանի հետ կմեկնի գյուղ: Հասրաթյանի տագնապը կրկնապատկվեց:
Հեղինակ – Պերճ Պռոշյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1960
Լեզու – Արևելահայերեն
Այս խորհուրդը տվեց ինձ Նոր֊Բայազիդի գավառական վարչության ստորին ծառայողներից մեկը, երբ իմացավ, թե նույն օրը մտադիր եմ պաշտոնական գործով Գեղամա լճակի հարավային ափի մոտերքում գտնված երեսունից ավել հայ գյուղերը շրջելով, անցնել Դարալագյազի գավառը և այնտեղից ...
Հեղինակ – Վահան Թոթովենց
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1957
Լեզու – Արևելահայերեն
«Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու: Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում: - Քա՛, աղջի, հարսն ի՞նչ եղավ, - հանկարծ բացականչում է հորաքույրս, - գոմ գնաց ու չեկավ: Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա: Այդ երեխան ես էի»: