Հեղինակ – Ալեքսանդր Գերցեն
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1945
Լեզու – Արևելահայերեն
- Նկատել եք արդյոք, - շարունակելով թատրոնի մասին սկսած զրույցը, ասաց կարճ խուզված մազերով երիտասարդը, - դուք նկատե՞լ եք արդյոք, որ մեզանում չնայած հազվադեպ են լավ դերասանները, բայց կան, իսկ լավ դերասանուհիներ գրեթե բոլորովին չկան և միայն ավանդաբար մնացել է Սեմյոնովայի անունը: Սա անշուշտ առանց պատճառի չէ:
Հեղինակ – Դերենիկ Դեմիրճյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1945
Լեզու – Արևելահայերեն
Տոնական մթնոլորտում պատահեց այդ: Դա մի թռիչք էր երազում, գարնանային թրթիռ: Մասիսի երկուսին, շենքը հանձնելու երրորդ օրը Ռուբենն իր բրիգադի հետ գնաց քաղաքամերձ այգիներից մեկը քեֆ անելու: Սրանով ձոթերորդ մենքն էր, որ հանձնում էր նրա բրիգադը: Ռուբենը գերազանց վարպետ որմնադիր էր և օրինակելի բրիգադ էր պահում: Թարմություն էր բուրում այդ բլրի գագաթից: Բոլորն էլ բանիմաց, ուրախ տղերք, սերտ կապված իրար հետ:
Հեղինակ – Դերենիկ Դեմիրճյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1945
Լեզու – Արևելահայերեն
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերը իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի...
Հեղինակ – Ռոզա Պետրոսյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1959
Լեզու – Արևելահայերեն
«Տարբեր ճակատագրեր» պատմվածքների ժողովածուում հեղինակը շոշափում է ընտանիքի, սիրո, մարդկային ազնիվ փոխհարաբերությունների հարցերը: «Հատանը», «Մայրը», «Շնորհավոր նոր տարի» և այլ պատմվածքների հերոսները հասարակական շահը բարձր դասելով անհատականից, ցուցաբերում են մարդկային լավ գծեր ընտանիքում, շրջապատում, աշխատանքի մեջ:
Հեղինակ – Վարդգես Պետրոսյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1959
Լեզու – Արևելահայերեն
Ժողովածուն հեղինակի արձակ ստեղծագործությունների առաջին գիրքն է, որտեղ զետեղված են նրա պատմվածքները և մի վիպակը: Պատմվածքների թեմաները բազմազան են, սակայն դրանք բոլորն էլ նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մարդը: Վիպակի թեման վերցված է ուսանողական կյանքից: