<< < 2 3 4 5 6 > >>
Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր

Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր

Հեղինակ Րաֆֆի Հակոբ Մելիք-Հակոբյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1955

Լեզու Աշխարհաբար

«Զահրումարը» ես գրել եմ 1871 թվականին Թիֆլիսում, ուր ես իմ գործերի պատճառով ստիպված էի մի տարի և կես մնալ: Վիպասանությանս նյութն առնված է Թիֆլիսի հայերի կյանքից. գրված է աշխարհաբար լեզվով և միայն տեղ-տեղ թիֆլիզեցոց բարբառով: «Զահուրմարի» մեջ ընթերցողը կտեսնե պատկերներ բարի և չար անձերի. նա կտեսնե տարապայման կրթության (մանավանդ օտարազգյա ուսումնարաններում) վնասակար հետևանքները, բարքերի ապականություն, բարոյական փտություն ժամանակիս շռայլությունից և զեխությունից և հայության գաղափարի օրըստօրե ջնջվիլն ժողովրդի թտքից, և ձգտողություն ժողովրդի դեպ օտարամոլ նորաձևությունները:

Արտավազդ

Արտավազդ

Հեղինակ Հայկ Խաչատրյան

Հրատարակչություն Հայաստան

Հրատարակչության թիվ 1975

Լեզու Արևելահայերեն

Այսպիսի հավատամքով է կյանքին հրաժեշտ տվել հայ առաջին բանաստեղծ, թատերգակ ու ճարտասան Արտավազդ Երկրորդը: Հռոմեական ավարառու զորավար Անտոնիոսը խաբեությամբ ձերբակալել է նրան, տարել Ալեքսանդրիա և, որպես գերի «նվիրել» Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային: Վերջինիս հրամանով էլ բանաստեղծ-թատերգակը գլխատվել է մ.թ.ա. 30 թվականին: Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» վեպը Արտավազդ երկրորդի կյանքի գեղարվեստական արտացոլումն է պատմական փաստերի հենքով:

Հայոց Հայրիկը

Հայոց Հայրիկը

Հեղինակ Անհայտ Անհայտ

Հրատարակչություն Մարսեյլի Վասպուրականցիներու հայրենակց. միութեան

Հրատարակչության թիվ 1933

Լեզու Արևմտահայերեն

«Հայոց Հայրիկի կենսագրութիւնը, Հայ կեանքի եւ մտքի թանգարանի հաւասար ձեռնարկ մը'ն է» գրած է Հ.Ս. Երամեան Արդարե'ւ, դժուար է արժանավայել կերպով պատկերաւորել կեանք մը, որ ծրարուած է, մշակութային, քաղաքական և պատմական այնպիսի մեծարժէք մասունքներով, որոնց մէկ մասը թէեւ ծանոթ եւ գրի առնուած արդէն, սակայն՝ դեռ անծանօթ եւ անբացատրելի կը մնան անոնց շատ մը մասերն ու շրջանները:

Հարիւր իննսուն պատմություն մանուկներու համար

Հարիւր իննսուն պատմություն մանուկներու համար

Հեղինակ Կանոնիկոս Շմիդ

Հրատարակչություն Մխիթարեան Տպարան

Հրատարակչության թիվ 1921

Լեզու Արևմտահայերեն

Գրքիս գաղղիերէնի թարգմանիչը Անդրէաս վան Հասելթ՝ իւր յառաջաբանին մէջ, զոր ի սկզբան գրքիս քաղուածաբար կը դնենք, գրեթէ ամյն բան ըսած եւ դրուատիքն ըրած է թէ գործոյս հեղինակին եւ թէ գրքին բովանդակութեանը: Ուստի մենք աւելորդ կը համարինք այդ մասին խօսիլ: Մենք կը յաւելունք հետեւեալը: Մանկութեան առաջին կրթութեան ...

Ճամբորդը

Ճամբորդը

Հեղինակ Ավետիս Ահարոնեան

Հրատարակչություն Անհայտ

Հրատարակչության թիվ 1926

Լեզու Արևմտահայերեն

Մասսի ոտքերին՝ Արարատեան դաշտի գիւղերից մէկում, քառասուն տարուց ի վեր տիրացու էր Սօղոն, միաժամանակ ժամկոչ, մեռել լուացող ու գերեզմանափոր: Փոքրիկ մարդ էր նա, կարճահասակ ու վտիտ՝ ինչպէս բոստանի խրտուիլակ. պարանոցը միշտ մի փոքր թեք՝ դէպի ձախ, որ նրան տալիս էր աւելի հեզ, աւելի խղճուկ տեսք...

<< < 2 3 4 5 6 > >>