Հեղինակ – Աշոտ Աբրահամյան
Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1959
Լեզու – Արևելահայերեն
«Մատենադարանի ձեռագիր գանձերը» խորագրով ներկա աշխատության մեջ խոսվում է Հայկ. ՍՍՌ Պետական Մատենադարանում պահվող հին և միջնադարյան կարևորագույն այն ստեղծագործությունների մասին, որոնք համաշխարհային արժեք ներկայացնող ունիկումներ են:
Հեղինակ – Բ. Չուգասզեան
Հրատարակչություն – YKP
Հրատարակչության թիվ – 1984
Լեզու – Գրաբար
14-րդ դարի հայ միջնադարեան արուեստի ամենանշանաւոր, ինքնատիպ դէմքերից է Աւագ Ծաղկողը: 13-14-րդ դդ. Արեւելեան Հայաստանում կազմակերպուած բարձր տիպի դպրոցները, կից նկարչական արուեստանոցներով անջնջելի հետք թողեցին հայոց մշակոյթի պատմութեան մէջ: Նման տիպի դպրոցներից մէկում՝ Գլաչորի համալսարանում խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նմեցու մօտ իր կրթությունը ստացավ Աւագ Ծաղկողը: Թէ ո՞րտեղ եւ ե՞րբ է ծնուել նա յայտնի չէ: Աւագը պատկանում էր ուշ միջնադարում այնքան տարածուած աստանդական արուեստագէտների այն շարքին, որոնք շրջագայելով իւրացնում էին տարբեր արուեստների լաւագոյն նուաճումները ո ւիրենց անժխտելի մեծ անհատականութեան շնորհիւ ստեղծագործաբար վերամշակում դրանք:
Հեղինակ – Վահան Մալէզեան (Մալեզյան)
Հրատարակչություն – Անհայտ
Հրատարակչության թիվ – 1950
Լեզու – Արևմտահայերեն
Գրեթէ տղայ էի, հազիւ 17 տարեկան: Տարտամ յիշողութեանցս մէջ առաջին տպաւորութիւնս մատ թարմ եւ ջինջ մնացած է տակաւին: 1888ի Հոկտեմբերի սկիզբները, Լեւոն Մազերօֆ անդամ Ռուսիսոյ Պետական Խորհուրդի, Կ. Պոլսի ռուսական դեսպանատան մեծ սրահին մէջ կը ցուցադրէր իր մեծահռչակ մօրեղբօր, Այվազովսքիի 24 ծովանկարները:
Հեղինակ – Պետրոս Տօնապետեան
Հրատարակչություն – Imprimerie H. Turabian
Հրատարակչության թիվ – 1947
Լեզու – Արևելահայերեն
Ես տակաւին երիտասարդ էի՝ լի կենսունակութեամբ, երբ գաղափարակից յեղափոխականներ եւ ոչ-յեղափոխական բարեկամներ ջերմօրէն փափաք էին արտայայտում, որ գրի առնէի յեղափոխական եւ բանտային կեանքիս յիշողութիւնները, մի փափաք, որ անշուշտ առարկայ էր իմ մտածութեան, յայնժամ եւ յետ այնու: Այժմ, աւա՜ղ, մօտենում են ութսունի, կամ անցնում եմ ութսունը: Նրանք որ, իրենց ունկնդրութեան րոպէական տպավորութեան տակ արտայայտեցին այդ ցանկութիւնը, գրեթէ այլեւս անյայտ են ամխարհի վրայ: նրանց տուած խոստումս մնում էր անկատար, եւ մտադրութիւնս անմեռանելի: Այժմ սկսում եմ խորապէս խորհիլ թէ՝ եթէ յարատեւեմ այս անսթափելի ծուլութեամբ, անշուշտ իմ անունը պիտի զրկուի փայլելուց Հայ Յեղափոխութեան փառաւոր հերոսների շարքերում: Զի, թէեւ չեմ հաւատում, բայց հաստատ գիտեմ թէ անսանձելի մահը այլ եւս մեծաքայլ յառաջանում է դէպի ինձ...
Հեղինակ – Անհայտ Անհայտ
Հրատարակչություն – Massis
Հրատարակչության թիվ – 1927
Լեզու – Արևմտահայերեն
Catalogue général de la Librairie P. Balentz 233, Faubourg St. Martin, 233 1927 - Paris (Maison fondée en 1860 à Constantinople) Ընդարձակ գրացուցակ Պալենց գրատան 1927 - Փարիզ (Հիմնուած 1860ին Կ.Պոլիս)