<< < 4 5 6 7 8 > >>
Հայաստան և հայ ժողովուրդը դարերի միջով | Հատոր Ա. մանկութիւն և պատանեկութիւն

Հայաստան և հայ ժողովուրդը դարերի միջով | Հատոր Ա. մանկութիւն և պատանեկութիւն

Հեղինակ Պետրոս Տօնապետեան

Հրատարակչություն Imprimerie H. Turabian

Հրատարակչության թիվ 1947

Լեզու Արևելահայերեն

Ես տակաւին երիտասարդ էի՝ լի կենսունակութեամբ, երբ գաղափարակից յեղափոխականներ եւ ոչ-յեղափոխական բարեկամներ ջերմօրէն փափաք էին արտայայտում, որ գրի առնէի յեղափոխական եւ բանտային կեանքիս յիշողութիւնները, մի փափաք, որ անշուշտ առարկայ էր իմ մտածութեան, յայնժամ եւ յետ այնու: Այժմ, աւա՜ղ, մօտենում են ութսունի, կամ անցնում եմ ութսունը: Նրանք որ, իրենց ունկնդրութեան րոպէական տպավորութեան տակ արտայայտեցին այդ ցանկութիւնը, գրեթէ այլեւս անյայտ են ամխարհի վրայ: նրանց տուած խոստումս մնում էր անկատար, եւ մտադրութիւնս անմեռանելի: Այժմ սկսում եմ խորապէս խորհիլ թէ՝ եթէ յարատեւեմ այս անսթափելի ծուլութեամբ, անշուշտ իմ անունը պիտի զրկուի փայլելուց Հայ Յեղափոխութեան փառաւոր հերոսների շարքերում: Զի, թէեւ չեմ հաւատում, բայց հաստատ գիտեմ թէ անսանձելի մահը այլ եւս մեծաքայլ յառաջանում է դէպի ինձ...

Catalogue général de la Librairie P. Balentz - Ընդարձակ գրացուցակ Պալենց գրատան

Catalogue général de la Librairie P. Balentz - Ընդարձակ գրացուցակ Պալենց գրատան

Հեղինակ Անհայտ Անհայտ

Հրատարակչություն Massis

Հրատարակչության թիվ 1927

Լեզու Արևմտահայերեն

Catalogue général de la Librairie P. Balentz 233, Faubourg St. Martin, 233 1927 - Paris (Maison fondée en 1860 à Constantinople) Ընդարձակ գրացուցակ Պալենց գրատան 1927 - Փարիզ (Հիմնուած 1860ին Կ.Պոլիս)

Դատավարութիւն Թալէաթ-Փաշայի

Դատավարութիւն Թալէաթ-Փաշայի

Հեղինակ Անհայտ Անհայտ

Հրատարակչություն Մխիթարեան Տպարան

Հրատարակչության թիվ 1921

Լեզու Արևմտահայերեն

Նախագահը՝ նահանգային դատարանի վարիչ Դր. Լեմբերգ առաւօտեան ժամը 9 1/4ին բացաւ ատեանը: Ամբաստանեալի եւ անոր երեք պաշտպաններուն ներկայութիւնը ստուգուեցաւ, եւ թարգմանները՝ Վահան Զաքարեան եւ Գէորգ Գալուստեան երդումն ըրին: Այնուհետև վիճակարկութեամբ երդուալներու դասը կազմուեցաւ. անոնք մի առ մի երդուընցան, որ իրենց ձայնը պիտի տան խղճի մտօք:

Հոգիի Ձայներ

Հոգիի Ձայներ

Հեղինակ Վահան Մալէզեան (Մալեզյան)

Հրատարակչություն Անհայտ

Հրատարակչության թիվ 1949

Լեզու Արևելահայերեն

Նիսի հանգրուանիս մէջ, 1892էն ի վեր դիզուած ձեռագիրներս դասաւորելով եւ մասամբ բարեփոխելով, անանցմով կազմեցի արձակներուս երկրորդ հաւաքածոն՝ «Հոգիի Ձայներ» (առաջինը համարելով «Տարագրի մը Յուշատետրը», որ նախորդ պատերազմին Գահիրէի մէջ տպագրուած ըլլալուն շատերու ծանոթ չէ):

Գոհարներ պարզ տուփերու մեջ

Գոհարներ պարզ տուփերու մեջ

Հեղինակ Հրանդ Ապաճեան

Հրատարակչություն Արարատ

Հրատարակչության թիվ 1959

Լեզու Արևմտահայերեն

«Գոհարներ պարզ տուփերու մէջ»ը բանաստեղծական քերթուածներու հաւաքածոյ մը չէ բառին իսկական առումով, այլ Աստծոյ Խօսքին թանկագին ճշմարտութիւնները պարզ եւ անզարդ ոտանաւորներով եւ այլաբանական գրութիւններով յայտնելու փորձ մըն է: Տուփերը իմս են իսկ Գոհարները Աստուծոյ Խօսքը: Հեղինակին փափաքն է որ ընթերցողները տուփերը նետեն, բայց Գոհարները պահեն:

<< < 4 5 6 7 8 > >>