Մանկավարժական ընտիր երկեր գրքի կազմը Հատված «Մանկավարժական ընտիր երկեր գրքից» Հատված «Մանկավարժական ընտիր երկեր գրքից»

Մանկավարժական ընտիր երկեր

Հեղինակ Կոնստանտին Ուշինսկի

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1958

Լեզու Արևելահայերեն

Ժանր Մանկավարժություն

Առկայություն Առկա

Մանկավարժական ընտիր երկեր Հատոր առաջին Դաստիարակության հարցեր Հրատարակչության Կողմից Մանկավաժության կլասիկ Կոնստանտին Դմիտրիևիչ Ուշինսկին թողել է մանկավարժական հարուստ ժառանգություն, որը սովետական մանկավարժական գիտության ու դպրոցի համար դրական մեջ նշանանակություն ունի: Մ. Ի. Կալինինը, արտահայտիչ կերպով նշելով Ուշինսկու մանկավարժական գաղափարների այդ նշանակությունը , ասում էր. «Մեզ մոտ արդեն սոցիալիստական հասարակարգ է։ Բայց ես տեսնում եմ, որ այն գաղափարները, որոնք իր ժամանակին զարգացնում էր Ուշինսկին... — իսկական մանկավարժական գաղափարներ են։ Ավելին, ես կարծում եմ, որ այգ գաղափարները միայն մեր սոցիալիստական հասարակության մեջ կարող են լիովին իրագործվել»։ Կ. Դ. Ուշինսկու երկերի սույն հրատարակության խնդիրն է՝ ընթերցողի ոլշադրությունը կենտրոնացնել նրա երկերի այդ դրական բովանդակության վրա։ Այս հրատարակության մեջ տրված է Ուշինսկու աշխատությունների այնպիսի սիստեմատիզացիա, որը մանկավարժի համար պետք է հեշտացնի այն բանի հետ ծանոթանալու հնարավորությունը, թե Ուշինսկին ինչպես էր պատասխանում մանկավարժության հիմնական հարցերին՝ մի կողմից, դաստիարակության հարցերին և, մյուս կողմից, ուսուցման հարցերին: Թե՛ մեկ և թե՛ մյուս հարցերը Ուշինսկուն զբաղեցնում էին նրա մանկավարժական ամբողջ գործունեության ընթացքում, ինչպես որ հիմա դրանք զբաղեցնում են նաև սովետական մանկավարժին։ Ճիշտ է, Ուշինսկին այդ հարցերը լուծում էր իր ժամանակի, իր դարաշրջանի պահանջմունքներին համապատասխան, իսկ սովետական մանկավարժը՝ կոմունիզմի շինարարության կոնկրետ խնդիրներին համապատասխան: ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ Ռուս խոշորագույն մանկավարժ Կ. Դ. Ուշինսկու երկհատորյակի հրատարակումը կարևոր երևույթ է հայ մանկավարժական կյանքում։ Ուշինսկու երկերը առաջ էլ թարգմանվել ու տպագրվել են մեզ մոտ, սակայն ոչ այն ծավալով, որ իրականացվում է այժմ։ Անկասկած, Սովետական Հայաստանի ուսուցչությունը օգտա¬կար շատ բան կգտնի այդ հանճարեղ մանկավարժի երկերում։ Մարքսիստական–լենինյան ուսմունքի և կոմունիստական դաստիարակության թեորիայի լույսի տակ քննադատաբար ուսումնասիրելով և օգտագործելով Ուշինսկու հարուստ մանկավարժական ժառանգությունը՝ սովետական ուսուցիչը է՛լ ավելի կբարձրացնի իր մանկավարժական պատրաստությունն ու վարպետությունը և ավելի հաջողությամբ կլուծի մեր Հայրենիքի աճող սերնդի կըրթության ու դաստիարակության խնդիրները։ Կ. Գ. Ուշինսկու ընտիր երկերի երկհատորյակի առաջին հատորում զետեղված են դաստիարակության, իսկ երկրորդում՝ ուսուցման հարցերին նվիրված այն հոդվածներն ու աշխատությունները, որոնք ունեն ոչ միայն պատմական, այլև գործնական խոշոր նշանակություն մեզ համար։ Թարգմանությունը կատարված է Ուշինսկու Ընտիր երկերի երկհատորյակի 1953 թվականի ռուսերեն հրատարակությունից։ Հայպետումնահրատ

Ամրագրել գիրքը