Matenadaran - The hidden gem գրքի կազմը Հատված «Matenadaran - The hidden gem գրքից» Հատված «Matenadaran - The hidden gem գրքից»

Matenadaran - The hidden gem

Հեղինակ Ժոզեֆ Ուղուրլյան

Հրատարակչություն Amber Capital

Հրատարակչության թիվ 2017

Լեզու Բազմալեզու

Ժանր Չդարսած

Առկայություն Առկա

Այս գիրքն իմ սիրելի ընկեր Խուան Խոսե Բրուգերայի հետ ունեցած զրույցների արդյունքն է: Նա հավատացած էր, որ ես՝ որպես Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված մի շարք գրքեր հրատարակած մարդ, պետք է անպայման ինչ-որ պահի անդրադառնամ նաև աշխարհի ամենահարուստ ծեռագրատներից մեկին՝ Երևանում գտնվող Մատենադարանին: Խուան Խոսեն, որը բացի հաջողակ գործարար լինելուց նաև արևելյան կրոնական մշակույթի հայտնի ջատագովներից է, պնդում էր, որ Մատենադարանը դարեդար փոխանցված հայկական մշակույթի վիթխարի հարստության յուրօրինակ պահոց է: Նա հավատացած էր, որ տեղաբնակների կողմից հաճախ անտեսված է, իսկ այլազգիների կողմից չբացահայտված Մատենադարանի մասին անհրաժեշտ է ստեղծել մի ժողովածու, որը մարդկանց կոգեշնչի բացահայտել այն: Ես խոստացա այդ հետաքրքրաշարժ գրապահոցի մասին գիրք հրապարակել՝ պայմանով, որ նա գրի գրքի նախաբանը: Ի ուրախություն ինձ, նա սիրով համաձայնեց: Ես ի սրտե երախտապարտ եմ նրան՝ այս մտահաղացմանը ծնունդ տալու և իր հարուստ գիտելիքներով այս գործին սատարելու համար: Երախտիքս եմ հայտնում նաև Մատենադարանի Կառավարման խորհրդի նախագահ և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար պարոն Տեր-Ղևոնդյանին՝ իրենց նշանակելի աջակցության համար: Երջանիկ եմ տեսնել, որ համատեղ ջանքերով կարողացանք ի մի բերել մի աշխատություն, որը, հուսամ, հավուր պատշաճի կներկայացնի այս մեծ թանգարանում պահվող գանձերի արժեքը: This book was born from several conversations with my dear friend Juan Jo Brugera who pointed out to me that having published several books on Armenia and Armenian culture I had to do something on the Matenadaran, the great Armenian museum in Yerevan. Indeed, Juan Jo, who aside from being a successful businessman is a very knowledgeable lover of eastern religious art, argued that the Matenadaran was quite a unique receptacle of the immense wealth of Armenian culture going back centuries. Too often overlooked by locals and unknown to non Armenians he felt it deserved an album inciting people to discover it. I promised him I would publish a book on this fascinating place on the condition that he would write its preface which he has very kindly accepted to do. I am very forever indebted to him for having come up with this idea and accepted to contribute to it with his great knowledge and erudition. I am also very grateful to minister Sargsyan and to acting director of Matenadaran Ter-Ghevondyan for their contribution. I am delighted to see that we were able to put together a work which I hope can do justice to the wealth of treasures exposed in this great museum.

Ամրագրել գիրքը