Մատենադարանի ձեռագիր գանձերը գրքի կազմը Հատված «Մատենադարանի ձեռագիր գանձերը գրքից» Հատված «Մատենադարանի ձեռագիր գանձերը գրքից»

Մատենադարանի ձեռագիր գանձերը

Հեղինակ Աշոտ Աբրահամյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1959

Լեզու Արևելահայերեն

Ժանր Չդարսած

Առկայություն Առկա

«Մատենադարանի ձեռագիր գանձերը» խորագրով ներկա աշխատության մեջ խոսվում է Հայկ. ՍՍՌ Պետական Մատենադարանում պահվող հին և միջնադարյան կարևորագույն այն ստեղծագործությունների մասին, որոնք համաշխարհային արժեք ներկայացնող ունիկումներ են: Գրքույկում տրված է Մատենադարանի համառոտ պատմությունը՝ սկսած V դարից մինչև մեր օրերը, և ընդհանուր տեղեկություններ «գրիչ»-ների և գրչության դպրոցների մասին: Այնուհետև, առանձին գլուխներով ներկայացվում է Մատենադարանի մեծարժեք ձեռագրերը ըստ առանձին գիտությունների՝ պատմության, իրավունքի, գրականության, աշխարհագրության, բժշկության, դրական գիտությունների և այլն: Աշխատության վերջին գլխում խոսվում է Մատենադարանի սկզբնաղբյուրների պահպանման և ուսումնասիրության, ինչպես և այն մեծ հոգատարության մասին, որ ցուցաբերվում է Մատենադարանի՝ անցյալի մշակույթի այդ հարուստ գանձատան նկատմամբ Սովետական իշխանության տարիներին: Գրքույկը նկարազարդված է. նրա մեջ զետեղված են 20-ից ավելի ունիկում հին ձեռագրերի լուսանկարներ: Գրքույկը նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

Ամրագրել գիրքը