Մեր թատրոնները գրքի կազմը Հատված «Մեր թատրոնները գրքից» Հատված «Մեր թատրոնները գրքից» Հատված «Մեր թատրոնները գրքից»

Մեր թատրոնները

Հեղինակ Հրայր Հովակիմյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1960

Լեզու Արևելահայերեն

Ժանր Աշխատություն

Առկայություն Առկա

«Մեր թատրոնները» աշխատության մեջ տրված է պատանի հանդիսատեսի, տիկնիկային, Ամո Խարազյանի անվան, երաջշտական կոմեդիայի թատրոնների անցած ուղու համառոտ ուրվագիծը: Լինելով կյանքի հարազատ հայելի, սոցիալիստական մեծ վերափոխումների անմիջական ու ակտիվ արձագանքող, մասսաների էսթետիկական դաստիարակության հզոր զենք՝ թատրոնը քայլում է ժամանակի հետ համընթաց, բարձրացնում նրա հրատապ հարցերը, ստեղծում դարաշրջանի բարոյական նորմաները: Սովորաբար ընդունված է թատրոնը համեմատել դպրոցի հետ: Այդ համեմատությունը պատկերավորության համար չէ, և իրոք, թատրոնը շեծ դպրոց է, որի բեմահարթակի վրա մարդկային զգացմունքները բյուրեղանում են, խոշորանում և դառնում հանդիսատեսին պարզ ու հասկանալի: Դժվար է, իրոք, գերագնահատել թատրոնի դերը մարդկային հասարակության պատմության մեջ և մասնավորապես սոցիալիստական համակարգում: Ահա թե ինչու մեր պարտիան ու կառավարությունը այնքա՜ն մեծ ուշադրություն են դարձնում թատերական արվեստի զարգացմանը, այնպես սիրով ու հոգատարությամբ են մրջապատել նրա ստեղծագործական կադրերին: 1929 թվականի հոկտեմբերին Երևանում հիմնադրվեց պատանի հանդիսատեսի թատրոնը, մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակաության այդ կարևոր օջախը: Մայրաքաղաքի բազմահազար պիոներ-դպրոցականների ու պատանիների հասունացած պահանջի իրագործումն էր այդ, աճող սերնդի նկատմամբ մեր պարտիայի հոգատարության լավագույն դրսևորումներից մեկը:

Ամրագրել գիրքը