Նիդեռլանդերեն - Հայերեն (բառարան) գրքի կազմը Հատված «Նիդեռլանդերեն - Հայերեն (բառարան) գրքից» Հատված «Նիդեռլանդերեն - Հայերեն (բառարան) գրքից» Հատված «Նիդեռլանդերեն - Հայերեն (բառարան) գրքից»

Նիդեռլանդերեն - Հայերեն (բառարան)

Հեղինակ Նաիրա և Սերգեյ Վարդանյան

Հրատարակչություն Ոսկան Երևանցի

Հրատարակչության թիվ 2016

Լեզու Արևելահայերեն

Ժանր Բառարան

Առկայություն Առկա

Սույն բառարանը պարունակում է շուրջ 15000 նիդեռլանդերենի առավել գործածվող բառեր և բազմաթիվ օրինակներ, որոնք հնարավորություն են տալիս ընթերցողին ճշգրիտ կիրառել բառերը տարբեր իրավիճակներում, ինչպես նաև ծանոթանալ նիդեռլանդերենի որոշ նրբություններին, խոսակցական, գրական, որոշ բարբառների և անշուշտ կատարել թարգմանություններ։ Բառարանը նախատեսված է նիդեռլանդերենի իմացության տարբեր մակարդակ ունեցող ընթերցող լայն շրջանակի համար։ Մենք մեծ երախտագիտությամբ կընդունենք ընթերցողների առաջարկությունները։ Բառարանի կառուցվածքը Բառացանկ. - Բառարանը պարունակում է շուրջ 10 000 բառ և 5000 օրինակ։ - Բառերը դասավորված են այբբենական կարգով։ - Բազմիմաստ բառերի իմաստները առանձնացվում են թվանշաններով 1), 2)։ - Փոխաբերական իմաստների դեպքում գրվում է՝ ւիխբ. ՝. Դարձվածքների համար տրվում են հայերեն համարժեքները, իսկ եթե այդպիսիք չկան, դրանք բացատրվում են կամ թարգմանվում։ Բառերը գրվում են քերականական նշումներով, Գոյականի առջև նշվում է գոյականի սեռը՝ m. v. (mannelijk/արական, vrouwelijk/իգական), անորոշ կամ որոշյալ, միաժամանակ նշվում է հոգնակի կազմելու ձևը։ Բայից հետո տրվում է անցյալ կատարյալի վերջավորությունը, անկանոն բայերը նշվում են աստղիկով՝ * Անկանոն բայերի ցանկը տրվում է բառարանի սկզբում։ Նիդեռլանդերենում բոլոր բառերը, որոնք սկսվում են մեծատառով, դասակարգված են խիստ այբբենական կարգով։ ~ նշանը փոխարինում է բառին։

Ամրագրել գիրքը