Հրատարակչություն – Հայպետհրատ
Հրատարակչության թիվ – 1961
Լեզու – Արևելահայերեն
Ժանր – Վեպ
Առկայություն – Առկա
Հայ գրականությունը XIX դարում և XX դարի առաջին քառորդում նշանակալից չափով կրել է գյուղացիական բնույթ, մեր գրողների զգալի մասի ստեղծագործական ներշնչումների հիմնական աղբյուրը հանդիսացել է գյուղը: Եվ այդ ինքնին հասկանալի է, քանի որ Հայաստանը գերազանցապես գյուղացիական երկիր է եղել: Անցյալ դարի 80-90 –ական թվականներին, երբ կապիտալիզմի զարգացման հետևանքով հետզհետե խորանում է գյուղի քայքայման գյուղացիության աղքատացման պրոցեսը, հայ գրականության մեջ, թե՛ արևելյան, թե՝ արևմտյան հատվածներում, առաջ է գալիս գյուղացիական իրականության «կարիքներն ու չարիքները» (Հովհ.Թումանյան) պատկերող մի ամբողջ շարք գրողների, որոնք հայ գրականության պատմության մեջ են մտել գյուղագիրներ կամ գավառի գրողներ համեստ հորջորջումով: Սակայն շատ մեծ է նրանց ստեղծած գրականության նշանակությունը հայ ժողովրդի տնտեսական-հասարակական զարգացման պատմության համար: Գյուղագիրների թիվը երկու տասնյակից ավելի է. նրանցից առավել հայտնի են' Ալ.Արարատյանը, Հ.Ճյուղարյանը, Ա.Ագապյանը, Ա. Ադելյանը, Ն.Մամիկոնյանը, Թլկատինցին, Գեղամ Տեր-Կարապետյանը, Ա.Շահնաարյանը, Հ. Մալխասյանը, Սանդալը, Ջավախեցին: Այս շարքում իր ուրույն տեղն ունի նաև Գ.Բաբկենցը:
Ամրագրել գիրքը