Հունոն գրքի կազմը Հատված «Հունոն գրքից» Հատված «Հունոն գրքից»

Հունոն

Հեղինակ Պերճ Պռոշյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1960

Լեզու Արևելահայերեն

Ժանր Վեպ

Առկայություն Առկա

- Թե ինձ կլսես, ճանապարհորդությունդ մի քանի օրով ես, կթողնես, պաշտոնապես կարգադրված է այս շաբաթ ղազախներ ու չափարներ ուղարկել Հունոյին բռնելու. անիծածը Զանգյազուրի ու Դարալագյազի սարվորների հոգին հանել է, ձի, տավար, ոչխար օր-ցերեկով հառաջ է անում, Արազն անցկացնում քշում Պարսկաստան ու ինքը գալիս ապահով կամ յուր տանը նստում և կամ մեր գավառի հայ գյուղերում օրական տասը մարդի մոտ հյուրասիրվում: Այս խորհուրդը տվեց ինձ Նոր֊Բայազիդի գավառական վարչության ստորին ծառայողներից մեկը, երբ իմացավ, թե նույն օրը մտադիր եմ պաշտոնական գործով Գեղամա լճակի հարավային ափի մոտերքում գտնված երեսունից ավել հայ գյուղերը շրջելով, անցնել Դարալագյազի գավառը և այնտեղից ...

Ամրագրել գիրքը