Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր գրքի կազմը Հատված «Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր գրքից» Հատված «Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր գրքից»

Րաֆֆի (երկերի ժողովածու) | երկրորդ հատոր

Հեղինակ Րաֆֆի Հակոբ Մելիք-Հակոբյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1955

Լեզու Աշխարհաբար

Ժանր Երկեր

Առկայություն Առկա

Զահրումար (Վիպասանություն Թիֆլիսի հայերի կյանքից) «Զահրումարը» ես գրել եմ 1871 թվականին Թիֆլիսում, ուր ես իմ գործերի պատճառով ստիպված էի մի տարի և կես մնալ: Վիպասանությանս նյութն առնված է Թիֆլիսի հայերի կյանքից. գրված է աշխարհաբար լեզվով և միայն տեղ-տեղ թիֆլիզեցոց բարբառով: «Զահուրմարի» մեջ ընթերցողը կտեսնե պատկերներ բարի և չար անձերի. նա կտեսնե տարապայման կրթության (մանավանդ օտարազգյա ուսումնարաններում) վնասակար հետևանքները, բարքերի ապականություն, բարոյական փտություն ժամանակիս շռայլությունից և զեխությունից և հայության գաղափարի օրըստօրե ջնջվիլն ժողովրդի թտքից, և ձգտողություն ժողովրդի դեպ օտարամոլ նորաձևությունները:

Ամրագրել գիրքը