Րաֆֆի (կյանքը և ստեղծագործությունը) գրքի կազմը Հատված «Րաֆֆի (կյանքը և ստեղծագործությունը) գրքից» Հատված «Րաֆֆի (կյանքը և ստեղծագործությունը) գրքից»

Րաֆֆի (կյանքը և ստեղծագործությունը)

Հեղինակ Եղիշե Պետրոսյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1959

Լեզու Արևելահայերեն

Ժանր Կենսագրական

Առկայություն Առկա

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) ծնվել է 1835 թ. Պարսկաստանի հայաշատ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում *։ Նրա հայրը Մելիք Միրզան 13 զավակի հայր էր, գյուղի հարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը, գիր ու գրականությունը հարգող մի պատկառելի անձնավորություն։ * Րաֆֆու մահից հետո, կինը՝ այրի Աննան, ծրագրում է գրել վիպասանի ընդարձակ կենսագրությունը։ Մամուլում հրապարակված հատուկ հայտարարու¬թյան մեջ (տես «Արմենիա» 1891 թ., N 3) նա հանգուցյալի ծանոթներից, մտե¬րիմներից խնդրում է հաղորդել վիպասանի կյանքի, գրական գործունեության վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ։ Տարիներ անց, Թեոդիկի «Ամենուն-տարեցույցի» 1912 թ. գրքում, այրի Աննա Րաֆֆին գրում է. — «Րաֆֆիի կեն-սագրությունը մինչև հիմա չի տպվել, եղած փոքրիկ գրքույկներով տպագրված¬ներն լի են թերություններով ու զանազան քմահաճույքների հեղինակությամբ։ Այս պակասությունն ի նկատի ունենալով, մենք աշխատել ենք լրացնել, գրելով Րաֆֆիի կյանքի այն նշանավոր կետերը, որոնք նշանակություն ունեն պատմու¬թյան համար, մանավանդ զուտ նյութեր հաստատ աղբյուրներից, ապագա կեն¬սագիրների համար, որը հարմար հանգամանքներում պիտի ի լույս ընծայենք»։ «Մշակ»-ը 1913 թ. N 99-ում ծանուցում է, որ «շուտով տպագրության է հանձնվելու Րաֆֆու ընդարձակ և պատկերազարդ կենսագրության առաջին պրա¬կը, աշխատակցությամբ այրի Աննա Րաֆֆու։ Ամբողջ գործը պետք է բաղկացած լինի մի քանի հատորներից, որոնք լույս կտեսնեն պրակ առ պրակ»։ Վերահաս մահը (1915 թ.) և այլ հանգամանքներ խանգարել են ջանասեր կնոջն իրագործելու այս շատ կարևոր գործը։ Այս մասին մտերիմների քանիցս...

Ամրագրել գիրքը