Սայաթ-Նովա գրքի կազմը Հատված «Սայաթ-Նովա գրքից» Հատված «Սայաթ-Նովա գրքից» Հատված «Սայաթ-Նովա գրքից»

Սայաթ-Նովա

Հեղինակ Մկրտիչ Աղայան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1963

Լեզու Արևելահայերեն

Ժանր Երգ և երաժշտություն

Առկայություն Առկա

Սայաթ-Նովայի երգերի՝ մեղեդիների ներկա ժողովածուն (երկրորդ հրատարակություն) նվիրված է անմահ երգիչ-բանաստեղծի ծննդյան 250-ամյակին, այն լրացված է մի քանի նոր երգերով, որոնք չէին մտել առաջին հրատարակության մեջ: ԵՐԿՈՒ ԽՈՍՔ Սայաթ-Նովայի երգերի աոաջին հրատարակության աոթիվ Հայ մեծանուն բանաստեղծ– երգիչ Սայաթ-Նովայի հայերեն ոտանավորները, կամ ինչպես ինքն է գրում, երգերն ու խաղերը, առաջին անգամ լույս են տեսել Գևորգ Ախվերդյանի ջանքերով 1852.թվին Մոսկվայամ։ Այնուհետև Սայաթ-Նովայի հայերեն խաղերը ունեցել են մի քանի հրատարակություն, ներառյալ նաև սովետական շրջանում ։ Հանճարեղ գուսանի մահվան 150-ամյա կի կապակցությամբ ներկայումս Հայկական ՍՍՌ պետական հրատարակչությունը լույս է ընծայում առաջին անգամ Սայաթ-Նովայի երգերի մելոդիաները, որոնց մի մասը, պահպանվելով ժողովրդի ընդերքում, ավանդաբար հասել է մինչև մեր օրերը, իսկ մյուս մասը՝ վերականգնված, վերծանված, նաև Սայաթ-Նովայի ոճով հորինված խաղեր են։ Երգերի մեղեդիները ձայնագրված են եղել երաժշտագետ Մ. Աղայանի և ժողովրդական արտիստ Շարա Տալյանի կողմից և պահվում էին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Երաժշտության պատմության և տեսության սեկտորի ձեռագրական բաժնում։ Ներկայումս ժողովածուի խմբագրական հանձնաժողովը վերոհիշյալ երգերին ավելացրել է մի շարք երգեր, որոնք վերականգնված են եղել հետա¬գայում։ Սույն ժողովածուն հանդիսանում է հայ խոշորագույն գուսանների երգերի ձայնագրումների առաջին ժողովածուն, որով և բացվում է հետագայում լույս տեսնելիք ժողովածուների շարքը՝ Նաղաշ-Հովնաթան, Շիրին, Ջիվանի, Շե¬րամ և այլն։ Հանձնաժողովը Սայաթ-Նովայի խաղերի եղանակների ընտրության գործում ղեկավարվել է մեծ գուսանի բանաստեղծական և երաժշտական միաս¬նականության պահպանման սկզբունքով։ Ուստի Ժողովածուից դուրս են մնացել այն երգերը, որոնք թեպետ ստա¬ցել են որոշ ժողովրդականություն, սակայն իրենց ոճի և գեղարվեստական վարպետության տեսակետից հեռու են Սայաթ-Նովյան արվեստից: Երաժշտական հանձնաժողովի և խմբագրական կոլեգիայի անդամներ՝ Աղայան Մ.

Ամրագրել գիրքը