Վաղարշ Վաղարշյան գրքի կազմը Հատված «Վաղարշ Վաղարշյան գրքից» Հատված «Վաղարշ Վաղարշյան գրքից» Հատված «Վաղարշ Վաղարշյան գրքից»

Վաղարշ Վաղարշյան

Հեղինակ Լևոն Խալաթյան

Հրատարակչություն ՀԹԸ (հայկական թատերական ընկերություն) հրատարակություն

Հրատարակչության թիվ 1960

Լեզու Արևելահայերեն

Ժանր Չդարսած

Առկայություն Առկա

Վաղարշյանը բեմի նշանավոր այն վարպետներից է, որոնք ստեղծում են ժամանակն արտահայտող թատրոն, ստեղծում են դպրոց, իրենց կնիքն են դնում դրամատուրգիայի դասական կերպարների վրա: Նա մեծ կուլտուրայի և, որ գլխավորն է, մեծ հոգու տեր արվեստագետ է: Նա առաջին իսկ խոսքից գերում է հանդիսականին իր խոսքի ճշմարտացիությամբ, հայացքով, ժեստով: Խաղը միաձուլվում է կյանքին: Գեղարվեստական կերպարի մեջ հոգեբանորեն ներթափանցելու խորությունն ու նշանակելիությունը բարձրացնում է դերասանին նատուրալիստական պարզեցումից: Հոյակապ էպոխայի հարազատ զավակը Վաղարշյանը մեր հոյակապ էպոխայի, նրա գաղափարների, մտայնության հարազատ զավակն է. նրա իրականության փայլուն ցոլացողներից մեկը: Վաղարշյանի արվեստը կրում է սովետական ռեալիզմի առողջ դրոշմը: Նա շատ բան է սովորել ռուսական մեծ արվեստից: Նա հասակ է առել հայ բեմի վրա, հատկապես Երևանի Սունդուկյանի անվան Պետթատրոնի բեմի վրա 20 տարուց ի վեր. մատ բան է տվել նա հայ բեմին և շատ բան է ստացել հայ թատրոնի անցյալի փորձից: ... Վաղարշյանի անունը կմնա մեր թատրոնի փառապանծ պատմության մեջ, մեր նշանավոր, վաստակավոր արտիստների շարքերում: Ավետիք Իսահակյան

Ամրագրել գիրքը