Վեպեր և կերպարներ գրքի կազմը Հատված «Վեպեր և կերպարներ գրքից» Հատված «Վեպեր և կերպարներ գրքից»

Վեպեր և կերպարներ

Հեղինակ Խաչիկ Պողոսյան

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1961

Լեզու Արևելահայերեն

Առկայություն Առկա

Խ. Պողոսյանի «Վեպեր և կերպարներ» գրքում քննարկվում են սովետահայ վիպագրության վերջին երկու տասնամյակի մի շարք ստեղծագործություններ՝ կապված գրականության սկզբունքային որոշ հարցերի հետ: Սովետահայ վիպագրությունը ցայտուն, ընդհանրացված դրական հերոսներ ստեղծելու ջանքեր քիչ է գործադրել: Հայրենական Մեծ պատերազմի և մանավանդ հետագա ժամանակաշրջանում այդ ջանքերը առավել միասնական ու նպատակային դարձան: Ն. Զարյանի «Հացավանի» Լևոն Լամբարյանը, Գ. Սևունցի «Թեհրանի» Շեմս Ազադին, Մ. Արմենի «Յասվայի» Անտոնիան, Հ. Սիրասի «Արարատի» Ասքանազ Արարատյանը, Հր. Քոչարի «Մեծ տան զավակների» Տիգրան Արշակյանը, Ս. Խանզադյանի «Հողի» Գարեգին Մովսիսյանը և մի շարք այլ կերպարներ այդպիսի հերոսի պլանով են ներկայացված: Շուրջ երկու տասնամյակի ընթացքում վիպական գլխավոր կերպարների այդ ոչ լրիվ քանակը ինքնին նշանակալից փաստ է: Այդ նշանակում է, որ ...

Ամրագրել գիրքը