Յոթ երգ Հայաստանի մասին գրքի կազմը Հատված «Յոթ երգ Հայաստանի մասին գրքից» Հատված «Յոթ երգ Հայաստանի մասին գրքից»

Յոթ երգ Հայաստանի մասին

Հեղինակ Գևորգ Էմին

Հրատարակչություն Հայպետհրատ

Հրատարակչության թիվ 1962

Լեզու Արևելահայերեն

Առկայություն Առկա

Բանաստեղծ Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» ակնարկը յոթ դրվագներ են նվիրված հայ ժողովրդի պատմությանը՝ ամենահին ժամանակներից մինչև այսօր: «Երգ դարի մասին», «Երգ քարի մասին», «Երգ ջրի մասին», «Երգ հողի մասին», «Երգ հրի մասին», «Երգ գրի մասին», «Երգ-երգոց», - այս բոլոր երգերում պատկերված է հայ ժողովրդի կենսահաստատ ուժը, նրա ստեղծագործ ոգին, որն իր մեծ վերածնունդն է ապրում այսօր: Նախերգ Ես ուզում եմ յոթ երգ գրել Սովետական Հայաստանի մասին: Յոթը դարերով սրբագործված թիվ է մեր ժողովրդի համար, հեքիաթի ու հրաշքի թիվ: Բայց մի՞թե հեքիաթի ու հրաշքի նման չէ այն, ինչ ես ուզում եմ պատմել: Քառասուն տարվա մեջ հայաստանում այնպիսիս հրաշքներ են տեղի ունեցել, որ նրանց մասին ասված ամեն մի սովորական խոսքը երգ է թվում: Ի՞նչ է հայրենիքը: Հայրենիքը հողն է, ջուրը, քարը, գործարանները, մեր գիրն ու երգը: Բայց նա նաև այն նոր ժամանակն է, որի մնչից հողն իսկական, ազատ ու խաղաղ հայրենիք է...

Ամրագրել գիրքը