Հայկական գրադարանի աբստրակտ նկարը, որի վրա կարող ենք տեսնել կատարվող իրադարձությունները և ավելացրած գրքերը

Հայկական գրադարան Բելգիայում

Բնակվում եք Բելգիայում և փնտրո՞ւմ եք հայերեն գիրք, ուրեմն ճիշտ վայրում եք: gradaran.be կայքը Բելգիայի հայկական գրադարանն է: Այստեղ կարող եք գտնել հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, թուրքերեն և գերմաներեն գրքեր, որոնք տասնյակ տարիներ տարբեր գրքապահարաններ տեսնելով վերջնականապես իրենց տեղն են գտել մեր գրադարանում: Եթե ցանկանում եք թերթել տարիների կյանք ունեցող այդ գրքերը և օտարության մեջ ծարավ եք հայկական տառերին և խոսքին, ապա գրադարանի դռները բաց են Ձեր առջև: Տվյալ կայքը հնարավորություն է տալիս փնտրել Ձեր նախընտրած գիրքը և ստուգել դրա առկայությունը գրադարանում: Բոլոր գրքերը դեռ տեղադրված չեն կայքում, եթե Ձեզ հետաքրքրում է որևէ հստակ գիրք, ապա կապվեք մեզ հետ:

Պատկեր, որը ցույց է տալիս, որ գրադարանում ավելացվել է նոր գիրք

Վերջին ավելացրած գրքերը

Պատկեր, որը ցույց է տալիս, որ գրադարանում կան վաճառվող գրքեր

Վաճառվող գրքեր