ԱՐԵՒԻՆ ՄՕՏ
ID | 4.8.A.29 |
---|---|
Author - Auteur - հեղինակ | |
Date - Datum - տարեթիվ | |
Language - Langue - Taal - Լեզու | Armenian |
Place - Lieu - Plaats - Տարածաշրջան | |
Pages - Paginas - Էջեր | 24 |
Publisher - Editeur - Editor - Խմբագիր |
Պատմությունը մի որբ տղայի մասին է ,որը նստում էր հարուստների պատերի տակ և ողորմություն էր խնդրում։ Ոչ մեկը նրան ուշադրություն չէր դարձնում։
Տղան շատ էր սիրում արևը։ Գարնան մի օր ,երբ արևը մայր է մտնում ,ցուրտ քամի է բարձրանում սկսում է մրսել։ Նա խնդրում է արևին, որ իրեն մենակ չթողնի, որ նրա ջերմությունից բացի նա ոչ ոք չունի։ Տղան կանչում էր արևին և ուզում էր գնալ նրա մոտ։ Նա հավատում էր, որ արևի տունը սարի հետևում էր։ Սկսում է բարձրանալ սարը դողալով, չարչարելով իրեն,որ միայն հասնի արևին։ Շուտով մթնում է , երկինքը սևանում է, լսվում է գիշերային թռչունների ձայնները։ Հանկարծ լսում է շան հաչոց և հետո նրան ինչ որ մեկը հարցնում է թե ի՞նչ է անում այդ մութ գիշերով սարում։ Տղան ասում, որ գնում է արևի տուն։ Անծանոթը տղայից իմանում է, որ որբ է, տուն չունի և նրան տանում է իր տունը։ Այդ բարի մարդը մի հովիվ էր, որը ապրում էր մի աղքատ խրճիթում իր կնոջ և երեք որդիների հետ։ Նրանք այդ որբ տղային դարձնում են իրենց չորրորդ որդին, կերակրում և քնեցնում իրենց երեխաների մոտ։
Տղան երազում տեսնում էր, որ նա արևի գրկում է, բայց երբ արթնանում է քնից տեսնում է, որ նա նոր մոր և եղբայրների գրկում է։ Եվ հասկանում է, որ արևը հենց այդ տանն է ապրում։
Ես հասկացա ,որ որբ տղան կարիք ուներ հարազատ մարդկանց,սիրո,ջերմության։