Գիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սա հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի յոթերորդ գիրքն է Հայաստանի մասին: Ընթերցողի առջև հառնում են հայոց վանքերն ու եկեղեցիները, խաչքարերն ու գյուղերը, հայ իշխան-մելիքների պալատներն ու ամրոցները, որոնք հազարամյակներ ի վեր, Քրիսոսի ծննդից առաջ և հետո Արցախում հայ ժողովրդի մշտական բնակության բազում և անհերքելի ապացույցներն են:
Հեղինակը գրում է հինավուրց մագաղաթյա, զարդանախշ ձեռագրերի մասին, որ պահվել, պահպանվել են Արցախի անմատչելի վանքերում և մեզ են հասել իրենց ողջ շքեղությամբ ու իմաստությամբ: ԵՎ այսօր հիրավի իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում:
Menu