| ID | 4.8.A.113 |
|---|---|
| Author - Auteur - հեղինակ | |
| Date - Datum - տարեթիվ | |
| Language - Langue - Taal - Լեզու | Armenian |
| Publisher - Editeur - Editor - Խմբագիր |
Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ։ Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում։ Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը։ Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ։ Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի մոտ, պատմում իր քաջագործությունը և խնդրում գրել այդ մասին, որ բոլորն իմանան։ Տերտերը կատակով մի փալասի վրա գրում է.
| Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։ |
Նազարն այդ փալասն անցկացնում է մի փայտի, նստում հարևանի էշին ու ճանապարհ ընկնում։
Menu

