ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖԸ ՉԻ ՊԱԿՍԻԼ
ID | 4.8.A.91 |
---|---|
Author - Auteur - հեղինակ | |
Language - Langue - Taal - Լեզու | Armenian |
Publisher - Editeur - Editor - Խմբագիր |
Հեքիաթը պատմում է մի թագավորի` Հարուն ալ Ռաշիդի մասին։ Մի անգամ թագավորը քայլում է փողոցով և մի տուն է տեսնում. մտնում է ներս, տեսնում է` տանը քեֆ են անում, ինքն էլ միանում է նրանց։ Այդ տան տիրոջ անունը Հասան էր։ Թագավորն իմանում է, որ Հասանը փինաչի է և շատ է զարմանում, թե ինչպես է այդ աղքատ մարդն այդքան ուրախ։ Թագավորը հրամայում է, որ փինաչությունն արգելվի, սակայն Հասանը շարունակում էր քեֆ անել։ Դրանից հետո նա արգելում է այն բոլոր գործերը, որոնցով Հասանը զբաղվում էր։ Մի անգամ թագավորը հրամայում է, որ Հասանին բերեն իր մոտ և կանգնեցնեն դռան առջև։ Նրան մի պողպատյա թուր են տալիս և պահում են այդտեղ մինչև երեկո։ Այդ երեկո էլ Հասանը քեֆ է անում։ Թագավորը դերվիշի շորերով այցելում է նրան և իմանում, որ պողպատյա թուրը վաճառել է և տեղը փայտից թուր է դրել։ Հեքիաթի վերջում թագավորը բացահայտում է իր անձը և Հասանին շատ փող է տալիս[2։